ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Սասուն Միքայելյան. Այսօր հաղթանակի հնարավորությունն ավելի մեծ է, քան երբևիցե

Սասուն Միքայելյան. Այսօր հաղթանակի հնարավորությունն ավելի մեծ է, քան երբևիցե
15.04.2018 | 11:14

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում կոչ արեց, որ բոլորն անհատապես ակտիվանան: «Պետք է երկու օր դուրս գանք փողոց և այս ամեն ինչին վերջ տրվի՝ տանջանքներին, ցավերին, դժգոհություններին, ընդամենը լուռ կանգնելով, հերիք է բողոքեն, դժգոհեն: Այսօր հաղթանակի հնարավորությունն ավելի մեծ է, քան երբևիցե»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանը գտնում է, որ այստեղ հաղթող և պարտվող չկա: «Այստեղ եթե պարտվում է, պարտվում է ժողովուրդը, եթե հաղթում է, հաղթում է՝ էլի ժողովուրդը, սա ոչ Նիկոլ Փաշինյանի հաղթանակն է, ոչ Սասուն Միքայելյանի, սա ժողովրդի պայքարն է, իսկ մենք կանգնել ենք ժողովրդի հաղթանակի համար: Մենք այս տարիներին բանտերում ենք հայտնվել, մեր պայքայրը շարունակում ենք, մեզ ոչինչ չի վախեցրել և հիմա էլ այստեղ ենք, որ ժողովրդին տանենք հաղթանակին, իսկ ժողովուրդը դա կարող է ավարտին հասցնել լուռ կանգնելով»,-ասաց նա: Այն, որ ՀՀԿ-ն նիստը Ծաղկաձորում անցկացրեց և Սերժ Սարգսյանի թեկնածությունը այնտեղ առաջադրեց, Սասուն Միքայելյանը որակեց թուլության նշան:

Հարցին, թե այս հանրահավաքին կոչեր են հնչեցվում, որ գործընկները գան միանալու, ի՞նչ կարծիք ունի, Սասուն Միքայելյանն ասաց, որ «Ելքի» մյուս գործընկերների հետ ինքը խոսում է, ոչ մի խնդիր իրենց մեջ չկա: «Մեր մեջ քաղաքական տարաձայնություն չկա, մենք երեք ուղղությամբ ենք շարժվել, սա տակտիկա է, թողեք մեր մեջ մնա, ժամանակին պարզ կլինի, ով էր ճիշտ»,-ասաց նա և հույս հայտնեց, որ «Ելքին» պառակտում չի սպասվի:

Դիտվել է՝ 1841

Մեկնաբանություններ